Երկրի վրա ավելի քան 350 միլիոն մարդ տառապում է ընկճախտից:  Այդ մասին ասվում է հոկտեմբերի 9-ին`Հոգեկան առողջության համաշխարհային օրվա նախօրեին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած զեկույցում:

«Դա միայն զարգացած երկրների բնակիչների հիվանդություն չէ,  համընդհանուր ֆենոմեն է: Տվյալ խնդիրը գոյություն ունի ինչպես աղքատ, այնպես էլ հարուստ երկրներում», - ասվում է զեկույցում:

Ընդ որում, կանայք երկու անգամ ավելի են հակված այդ հիվանդությանը, քան տղամարդիկ: Հիմնականում դա կապված է հետծննդաբերական դժվար շրջանի հետ: