Հայաստանի ոստիկանությունւմ փորձում են պարզել, թե ինչ միջադեպի մասին է խոսքը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, որ հոկտեմբերի 5-ին իրենց թեժ գծին ահազանգ է ստացվել ոստիկանության բաժանմունքում տեղի ունեցած միջադեպի մասին:
Տղամարդը, որի անունը ներկայումս չի հաղորդվում, ինքնավնասել է իրեն, որի պատճառը եղել այն, որ ոստիկանության բաժանմունքում ծեծել են նրան եւ պատիվն ու արժանապտվությունը ոտնահարող վարք դրսեւորել: Այս մասին ձերբակալված տղամարդը հայտնել է ահազանգով ոստիկանություն ժամանած ՄԻՊ-ի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ գրավոր դիմել է ՄԻ Պաշտպանի անունով:
NEWS.am-ի թղթակցի հարցադրմանն ի պատասխան, Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ոստիկանությունում դեռ տեղյակ չեն տեղի ունեցածի մասին: Առայժմ ոստիկանությունը չի հաստատում, բայց նաեւ չի հերքում, որ նման միջադեպ տեղի է ունեցել: Պարզվում է, թե ոստիկանության կոնկրետ որ բաժանմունքում է տեղի ունեցել դեպքը եւ ով է տուժողը:





























