Նոբելյան մրցանակի չափը այս տարի կրճատվել է միջազգային ճգնաժամի պատճառով: Այս մասին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Նոբելյան կոմիտեի նախագահ եւ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
«Նոբելյան մրցանակի չափն, իսկապես, կրճատվել է համաշխարհային ճգնաժամի պատճառով, որի հետ կապված, հիմնադրամը պետք է հարմարվի նոր պայմաններին»,-ասել է Յագլանդ:
Այս տարի մրցանակի չափը կրճատվել է 20 տոկոսով՝ մինչեւ 8 մլն շվեդական կրոնով (1,2 մլն դոլար), հաղորդում է BFM.RU-ն:
Հիշեցնենք, որ Նոբեյլան կոմիտեն արդեն հայտարարել է մրցանակակիրների անունները երկու ոլորտներում: Ֆիզիոլոգիայի եւ բժշկության ասպարեզում Նոբելյան մրցանակակիրներ են դարձել բրիտանացի Ջոն Գերդոնը եւ ճապոնացի Սինյե Յամանական:





























