«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով եւ չի պաշտպանի «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Այս օրերին կուսակցության քաղխորհուրդը քննարկում է, թե ով պետք է առաջադրվի կուսակցությունից եւ ամենայն հավանականությամբ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»,- գրում է «Ժամանակը»: