«Պատասխանելով հարցին, թե արդյոք ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարը մնո՞ւմ է ուժի մեջ, եւ ՀԱԿ-ը կարո՞ղ է պաշտպանել այլ քաղաքական ուժի, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուին, Լեւոն Զուրաբյանը նշել է.
 «Ամեն ինչ կախված է Տեր-Պետրոսյանի որոշումից։ Եթե նա առաջադրվի, իսկ դրա համար որոշակի քաղաքական պայմանների կատարվելն է անհրաժեշտ, ամեն ինչ պարզ է կոնգրեսի համար. մենք կառուցում ենք Տեր-Պետրոսյանի շուրջ դաշնակցային դաշտ, որով մտնում ենք պայքարի մի նոր փուլ։

Եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, դա կոնգրեսի համար կստեղծի մի նոր իրավիճակ, որում կոնգրեսը պիտի կողմնորոշվի, թե որն է այս ընտրություններին մասնակցության իր մարտավարությունը»»,- գրում է «Հայոց աշխարհը»։