Բրազիլիայի գերագույն դատարանը կաշառակերության մեջ մեղավոր է ճանաչել նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի մտերիմ կուսակիցներին` քաղաքացիական կաբինետի նախկին  ղեկավար ժոզե Դիրսեուին, Աշխատավորների իշխող կուսակցության նախկին առաջնորդ Ժոզե Ժենուինին  եւ Դելուբիու Սոարեսին:

Մեղադրական դատավճիռն առայժմ 10 դատավորներից 8-ն են կայացրել, հայտնում է Agencia Brasil-ը:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», մեղադրական եզրակացությունից հետեւում է, որ 2002 թվականին Աշխատավորների կուսակցության ղեկավարությունը ստեղծել էր «կաշառակերության ցանց»: Կաշառակերներն ապօրինաբար  ֆինանսավորել էին ընտրական քարոզարշավները եւ զբաղվել էին քաղաքական  կաշառքով: