Նկարիչը, ով Լոնդոնի Tate Modern թանգարանում Ռոտկոյի նկարը փչացրել է հայեցակարգային  նկատառումներով, պարզվել է , որ լեհ է: Բրիտանական ոստիկանությունը նրան պաշտոնական մեղադրանք է առաջադրել:

Ինչպես հաղորդում է Սքոթլենդ-Յարդը, ուրիշի ունեցվածքին  «հանցավոր վնաս հասցնելու» մեղադրանքը առաջադրվել է Լեհաստանի 26-ամյա քաղաքացի Վլոդձիմեժ Ումանցին, ով նաեւ հայտնի է որպես Վլադիմիր Ումանեց: Նա ձերբակալվել է հոկտեմբերի 8-ին եւ այժմ կալանքի տակ է գտնվում: Մեղադրյալը հոկտեմբերի 10-ին դատարանի առաջ կկանգնի, որը նախնական լսումներ կիրականացնի, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ «Թեյթ մոդեռն» պատկերասրահի այցելուներից մեկը հոկտեմբերի 7-ին փչացրել էր նախորդ դարի հայտնի նկարիչ Մարկ Ռոտկոյի կտավը`  վրան գրելով «Vladimir Umanets, A Potential Piece of Yellowism»: Վանդալը ռուս նկարիչ Վլադիմիր Ումանեցն է, ում հայտարարությամբ դա արվել է հայեցակարգային նկատառումներով: Պատկերասրահը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը: Նկարը գնահատվում է 50 միլիոն եվրո:  Ռուսը բացատրել է, որ իր ակցիայով ցանկացել է միայն ուշադրություն հրավիրել  «յելոուիզմ» հայեցակարգին, որը մշակել է իր ընկեր նկարիչ Մարցին Լոդիգայի հետ: