«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգեւատրվել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) պատվոգրով` որպես կայուն աշխատատեղեր ստեղծող եւ տարբեր բարեգործական ծրագրեր հովանավորող կազմակերպություն:
Հաղթող կազմակերպություններն որոշվել են` հիմք ընդունելով ՀԳՀՄ-ի վերջին երեք տարիների ընթացքում իրականացրած ուսումնասիրություններն, ինչպես նաեւ այն վիճակագրական տվյալները, որոնք տրամադրվել են տարածքային կառավարման մարմինների կողմից: Հայաստանի Գործատուների հանրապետական միության կողմից կազմակերպված այս նախաձեռնությանը մասնակցել են ոչ միայն ՀԳՀՄ անդամ, այլ ՀՀ-ում գործող տարբեր ձեռնարկություններ, որոնք ունեն զգալի հաջողություններ եւ համապատասխան պայմաններ` անկախ նրանից, թե արդյունաբերական ծառայությունների որ ոլորտում են գործում:
««ԱրմենՏել» ընկերությունն որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր ի նպաստ Հայաստանի վառ ապագայի: Մեր ընկերության գործունեությունը բարձր գնահատականի է արժանացել տարբեր ձեռնարկություններ միավորող կազմակերպության կողմից: Այս պատվոգիրն «ԱրմենՏել» ընկերության ձեռքբերումներից մեկն է. այն ոչ միայն ոգեշնչում է, այլ նաեւ պարտավորեցնում սոցիալական պատասխանատվության ոլորտում ձգտել լավագույն արդյունքների մեր բաժանորդների, աշխատակիցների, գործընկերների եւ պետության համար», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Իսկ Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ասել է, թե լինելով առաջատար կազմակերպություններից մեկը հեռահաղորդակցության ոլորտում` «ԱրմենՏել» ընկերությունն օրինակելի կեցվածք ունի թե´ որպես խոշոր գործատու, թե´ որպես սոցիալապես պտասախանատու ընկերություն: «Շատ գովելի կլինի, երբ այլ կազմակերպություններ նույնպես հետեւեն այս ընկերության օրինակին եւ իրենց փոքր բաժնեմասով խթանեն երկրի տնտեսական եւ սոցիալական ոլորտի զարգացումը»,- նշել է նա
Նշենք, որ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) հիմնվել է 2007-ի նոյեմբերի 15-ին: Այն միավորում է 6 տարածքային եւ 9 ճյուղային միություններ եւ ունի մոտ 1 000 անդամ:




























