Այսօր` հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության միջազգային օրն է: Այն տոնվում է 1992 թ-ից` Հոգեկան առողջության համաշխարհային  ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Այս օրը լույս են տեսնում միջազգային հոգեբուժական կազմակերպությունների  թեմատիկ ամսագրեր, կառավարական կառույցների եւ առողջապահության մարմիններին ուղերձներ են հղվում` կոչ անելով մասնակցել միջազգային շարժմանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ մեր օրերում  մոլորակի վրա կան ավելի քան 450 միլիոն մարդ, ովքեր տառապում են հոգեկան հիվանդություններով: Ինչպես փոխանցում է Calend-ը, հոգեկան առողջության համաշխարհային օրվա նպատակը ընկճախտային խախտումների, շիզոֆրենիայի, Ալցգեյմերի հիվանդության, թմրակախավածության, էպիլեպսիայի եւ մտավոր հետամնացության տարածվածության կրճատումն է:

Հիվանդությունների թվի ավելացմանը նպաստում են նաեւ տեղեկատվական ծանրաբեռնվածությունը, քաղաքական եւ տնտեսական կատակլիզմները, իսկ հիվանդության նախանշանները սթրեսներն են: Ժամանակակից կյանքը ինքնին ստեղծում է սթրեսային վիճակներ. քաղաքական եւ տնտեսական իրավիճակների փոփոխությունները, աշխատանքային անհաջողությունները, եւ ամենօրյա բարքերը հանգեցնում են նրան, որ մարդը սկսում է հարմարվել իր սթրեսին, ինչը ընկճախտի է հանգեցնում: Մասնագետնները զգուշացնում են, որ սթրեսների դեմ պետք չէ պայքարել, այլ հենց սկզբից պետք է բացառել այն:

Հիշեցնենք, որ հոգական առողջության համաշխարհային օրվա նախօրեին ԱՀԿ-ը հրապարակել է հաշվետվություն, ըստ որի մեր մոլորակի ավելի քան 350 միլիոն մարդ տառապում է ընկճախտով: