Լոս Անջելեսի օդանավակայանում տղամարդ է ձերբակալվել, ում մոտ զենք ու զինամթերք է հայտնաբերվել, որը նա իր հետ փոխադրել  է Ճապոնիայից ԱՄՆ թռիչքի ժամանակ:

Ինչպես հայտնում է Los Angeles Times թերթը,  չինական ծագմամբ ԱՄՆ-ի 28-ամյա քաղաքացի Յունդա խուան Հարիսը, ով  Ճապոնիայից ԱՄՆ է ժամանել ,  ձերբակալվել է հոկտեմբերի 5-ին Լոս Անջելեսի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո: Ուղեւորի անձրեւանոցի տակ հայտնաբերվել են զրահաբաճկոն եւ կրկապաշտպան տաբատ, իսկ նրա ուղեբեռում հայտնաբերվել են նռնակներ, դանակներ, ոստիկանական մահակներ, հակակագզներ եւ այլ տեսակ զինամթերք, գրում է «Լենտա.ru»-ն:

Հարիսին մեղադրանք է առաջադրվել վտանգավոր ուղեբեռ փոխադրելու մեջ:  Մեղադրական դատավճռի դեպքում նրան սպասում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: Քննությունը իրականացվում են ամերիկյան եւ ճապոնական ոստիկանները համատեղ:  Ինքնաթիռով զենք-զինամթերքի տեղափոխման պատճառների մասին չի հաղորդվում: