Հոգեկան առողջությունը դա մեր առողջության անբաժանելի մասն է: Սակայն հոգեկան առողջությունը, ոչ միայն հոգեկան հիվանդության բացակայությունն է, այլեւ լիակատար ֆիզիկական, հոգեկան, սոցիալական բարեկեցության վիճական է:Այս մասին այսօրմբերի` 10 հոգեկան առողջության միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիպսին ասաց ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը:
Սամվել Թորոսյանի խոսքով, դա համաշխարհային, համազգային խնդիր է եւ բոլորն են մտածում հոգական առողջության մասին: «Հայստանում այս օրը նշոււմ ենք ցուցահանդեսների միջոցով, որտեղ ներկայացվում են հիվանդների գործերը, գնում ենք ներկայացումներ դիտելու, հանդիպումներ, կլոր սեղաններ ենք կազմակերպում հիվանդների եւ հիվանդների հարազատների հետ: Իհարկե , եւ ֆուրշետ կլինի եւ գովեստի խոսքեր: Ինչու ոչ նաեւ պարսավանքի խոսքեր: Բայց հիմնական նպատակը անկաշկանդ շփումն է»,- մանրամասնեց Սամվել Թորոսյանը եւ հավելեց, թե «շատ կարեւոր է, որ մարդիկ միմյանց լավ վերբերվեն»:
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանն էլ ասաց, որ հոգեկան առողջության խնդիրները առաջանում են ստրեսի պատճառով:Սակայն, եթե մեր դիմադրողականությունը բարձր լինի, կարող ենք հաղթահարել այդ խնդիրը: «Միմյանց դրական վերաբերվելով, ժպտալով կարող ենք հաղթահարել»,- ավելացրեց Հրանտ Ավանեսյանը:





























