«Վրացական երազանք» կոալիցիայի օգտին նվիրատվություններ կատարած անձանց կվերադարձնեն կալանավորված կամ Կատարման ազգային բյուրոյի կողմից վաճառված ունեցվածքը: Նախկին սեփականատիրոջը կվերադարձնեն «Բուրջի» ընկերությունը:

Ինչպես հաղորդում են Կատարման ազգային բյուրոյից, արդեն վաճառված ունեցվածքը կփոխհատուցվի, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:

Այս որոշումն, ըստ բյուրոյի աշխատակիցների, կազմակերպության ղեկավարը հիմք է ընդունել այն, որ կատարման գործընթացներում խախտումներ են հայտնաբերվել: Բյուրյում չեն հստակեցնում, թե ինչ խախտումների մասին է խոսքը: Էլեկտրոնային աճուրդում ընկերության ունեցվածքը վաճառվել է 9 մլն լարիով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Բուրջի» ընկերության դեմ հայցը քաղաքային դատարան է ներկայացրել Աուդիտի պետական ծառայությունը, որը պնդում է, որ ընկերությունը 2012թ. շուրջ 250 ավտոմեքենա է գնել եւ անհատույց օգտագործման տրամադրել «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիային:

Աուդիտի պետական ծառայության տարածած հայտարարությունում նշվում է, որ ընկերությունը փաստացի պատկանում է Իվանիշվիլիին: Այն գրանցված է օֆշորային գոտում եւ նրա ղեկավարը միլիարդատիրոջ ազգականն է: