ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչության հաշվետվություններում ներկայացվում են ըստ ոլորտների թերություններ՝ կապված բյոջետային միջոցների ծախսման հետ: Տեղեկացնելով այդ մասին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 10-ի կառավարության նիօստում հայտարարեց, որ մինչ այժմ բավարարվում էին գերատեսչություններին հանձնարարականներ տալով: Սակայն այսուհետ պետական պաշտոնյաները անձնական պատասխանատվության են ենթարկվելու, զգուշացրեց ՀՀ վարաչպետը:
Նա կառավարության անդամներին հանձնարարեց զգուշացնել համապատասխան վարչության պետերին ու մյուս պատասխանատու անձանց՝բյուջեին վնաս հասցնելու դեպքում անձնական պատասխանատվություն կրելու մասին:




























