Իտալական իշխանությունների կարգադրությամբ երկրի հարավային Ռեջո դի Կալաբրիա քաղաքի Քաղաքային խորհուրդն ամբողջ կազմով ազատվել է աշխատանքից` քրեական ազդեցիկ «Նդրանգետա» կազմակերպության հետ կապերի համար:

Իտալիայի ՆԳ նախարար Աննա Մարիա Կանչելյերին հայտնել է, որ քաղաքապետ Դեմետրիո Արենան եւ քաղխորհրդի 30 անդամներ պաշտոնանկ են արվել`տեղական վարչակազմում «մաֆիոզային վարակը» կանխելու նկատառմամբ, հաղորդում է  ВВС-ի ռուսական ծառայությունը:

Իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները նշել են, որ քաղաքային ղեկավարության նկատմամբ նմանատիպ որոշում առաջին անգամ է կայացվել: Հայտաարրվել է, որ կես տարվա ընթացքում` մինչեւ ընտրությունները, քաղաքի կառավարումը կիրագործեն լիազորված երեք անձինք:

Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, Ռեջո լի Կալաբրիայի ղեկավարության եւ  «Նդրանգետա» կազմակերպության միջեւ կապերի մասին կասկածը վաղուց կար: Այս առթիվ քննությունն սկսվել էր այն բանից հետո, երբ խորհրդականերից մեկը մեղադրվել էր գանգստերներին աջակցելու մեջ:

Ներկայումս «Նդրանգետան» ազդեցիկությամբ եւ ծավալով գերազանցում է սիցիլիական լեգենդար «Կոզա Նոստրա» խմբավորմանը: Դրա անդամներն զբաղվում են թմրանյութերի առեւտրով, դրամաշորթմամբ եւ փողերի լվացմամբ: