Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Եվրոպական Միության պաշտոնյաների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության եւ պաշտպանության բնագավառում ԵՄ-Հայաստան համատեղ ծրագրերի եւ համագործակցության  իրականացման հեռանկարները:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հՀոկտեմբերի 10-ին Ս.Օհանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցում է ՆԱՏՕ-ի գլխավորությամբ Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվող գործողություններին մասնակցող երկրների ձեւաչափով պաշտպանության նախարարների հանդիպմանը, ինչպես նաեւ Գերմանիայի պաշտպանության նախարարի կազմակերպած Աֆղանստանում Հյուսիսային հրամանատարության ներքո ուժեր տեղակայած երկրների պաշտպանության նախարարների քննարկումներին: