Եգիպտոսում սպառնում են քանդել քրիստոնեական ամենահին տարճարներից մեկը` Ռաշիդ քաղաքում գտնվող 9-րդ դարի Սուրբ Մարիա տաճարը: Այն արդեն սկսել են քանդել: Հերոստրատի դափնիները հանգիստ չեն տալիս Ալեքսանդրիայի դատարանի դատախազ Մուհամեդ Մոստաֆե Քամելին:
Հոկտեմբերի 8-ին երկու որդիների եւ եւս մի քանի մահմադեկանների հետ նա ժամանել է եկեղեցի: Իրենց հետ նրանք բերել են բեռնիչ տեխնիկա: Քամելը վստահեցնում է, որ եկեղեցին քանդելու իրավունք ունի: Տաճարը սկսել են քանդել խորանի տարածքից:
Ինչպես հաղորդում է «Սեդմիցա.ru»-ն, Քամելը փորձում է տաճարը վերացնել 2009 թ-ից: Նրա խոսքով, նախկինում եկեղեցին ղպտիներից վարձակալել են հույները, սակայն Ռաշիդում քրիստոնեաների թիվը շեշտակի կրճատվել է, եւ հանրությունը որոշում է կայացրել վաճառել նախկինում քաղաքին պատկանող տաճարը: Այն գնել է Քամելը: 2009 թ-ին նա եւ նրա որդիները ձեռնարկել են տաճարը քանդելու առաջին փորձը: Այդ ժամանակ վիրավորվել էր տաճարի հսկիչը: Քամելը տաճարը քանդելու թույլտվության ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել, գրում է «Ֆոնտանկա.ru»-ն:
Ծխական քահանա Մաքսիմոսը օգնության խնդրանքով ոստիկանություն է դիմել: Քամելը եւ նրա որդիները հայցվորներին սպառնացել են սպանել: Ոստիկանները բռնագրավել են բեռնիչը, որը բերել էին քանդիչները, սակայն ոչ մի իրավական միջոցներ չեն կիրառել Քամելի նկատմամբ:





























