Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները հիմք են տալիս լավատես լինելու, որ նոր իշխանությունները կկարողանան առնվազն ինչ-որ չափով կարգավորելու Ջավախքի հարցերը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Հատկանշական է, որ Վրաստանի անկախացումից ի վեր իշխանափոխությունը տեղի ունեցավ խաղաղ, սովորական ընթացակարգով: Մեր համար կարեւոր է այս նոր իշխանությունների նախընտրական շրջանի իրենց բավական զուսպ ելույթները Ջավախքի մասին, պիտի ասել, որ ավելի դրական հույս ներշնչելու հիմք կար, քան գործող նախագահաի քաղաքակաբության մեջ»,- ասաց նա:
Կիրո Մանոյանը չպատասխանեց ներքաղաքական կյանքին վերաբերող հարցերին: Միայն նշեց, որ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանին առաջադրված մեղադրանքը եւ այդ քրեական գործը երկրի միջազգային հեղինակության վրա վատ է ազդում:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























