Թել-Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանը ամբողջովին դադարեցրել է աշխատանքը երկրի երկնքում  չբացահայտված թռչող օբեկտ հայտնվելու պատճառով:  ՉԹՕ-ն նկատվել է Իսրայելի սահմանի օդային տարածքում:

Ինչպես հաղորդում է «Վեստի .ru»-ն, տագնապի ազդանշանից հետո երկինք են բարձրացել կործանիչները: Ռազմական հրամանատարությունը հետագայում հայտնել է, որ օբեկտը թշնամական կամ անօդաչու ինքնաթիռ չէ եւ վտանգ չի ներկայացնում: Բանակից հայտնել են, որ շաբաթ օրը Իսրայելի սահմանները արտասահմանյան անօդաչու ինքնաթիռի ներխուժումից հետո, երկրի ռազմաօդային ուժերը  հաճախակի են ստուգումներ իրականացնում, փոխանցում է IzRus-ը:

Օդանավակայանը վերականգնել է իր աշխատանքը քաղաքացիական օրակարգով: Սակայն, թե ինչ էր իրենից ներկայացնում  օբեկտը, չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ հունիսին  Իսրայելի հյուսիսային շրջանի հարյուրավոր բնակիչներ  հայտնել էին, որ երեկոյան  ՉԹՕ են նկատել: Անհայտ օբեկտը նաեւ տեսել էին Հայաստանի, Թուրքիայի, Կիպրոսի, Հորդանանի եւ այլ երկրների բնակիչները: Իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ չբացահայտված օբեկտը, որը նկատել էին հայրուրավոր բնակիչները, կարող էր կապ ունենալ ռուսական «Տոպոլ»  բալիստիկական հրթիռի բացթողնման հետ: