Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե Սիրիայում քաղաքացիական պատերազմ է սպասվում: Իր կարծիքը փարձագետը հայտնել է հոկտեմբերի 10-ի ասուլիսի ժամանակ:

Խոսելով Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ հակամարտության մասին` փորձագետը այն կարծիքն է հայտնել, որ «կա Թուրքիային զսպող հանգամանք»: «Կարծում եմ մոտակա ժամանակներս լարվածությունը կպահպանվի: Հրետանային մենամարտը կշարունակվի, բայց ոչ ավելին», - նշել է փորձագետը:

Նրա խոսքով, ոչ պակաս կարեւոր փաստ է այն, որ կառավարական ուժերը հաջողությամբ են գործում, իշխանությունների դիրքորոշումը ամրանում է, ընդ որում, նախագահ Բաշար Ասադին աջակցում են բնակչության մեծ մասը: «Դա այդպես չլիներ, նա չէր կարողանա այսքան երկար ժամանակ դիմանալ արտաքին ճնշմանն ու միջամտությանը»,- ընդգծել է Դավիթ Ջամալյանը: