Օդեսայի Մալինովյան շրջանի դատարանը հաստատել է երկրի Գլխավոր դատախազության որոշումը, ըստ որի Ադրբեջանին կարտահանձնվի ձերբակալված զինծառայողը:
Իչպես հաղորդում է Dumskaya.net-ը, ադրբեջանական բանակի զինծառայողը մեղադրվում է զինծառայողների նկատմամաբ իրականացված խմբակային մի շարք բռնաբարությունների մեջ: Հանցագործությունները տեղի են ունեցել 2011 թ-ի փետրվար-մարտ ամիսներին` Ադրբեջանի Հասանյան շրջանի Սիտալչայ գյուղի մոտակայքում գտնվող ռազմական խոշոր բազայում: Ադրբեջանցին հայրենի իրավապահ մարմիններից թաքնվում էր Ուկրաինայում: Այս տարվա հունիսին 19-ին նրան ձերբակալել են Օդեսայի շրջանի ՆԳՆ-ի գլխավոր վարչության աշխատակիցները:
Ուկրաինական լրատվամիջոցը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, նշում է, որ Ադրբեջանական բանակում սեռական բռնությունը բավականին տարածված երեւույթ է, ինչը հաճախ զինված ընդհարման է հանգեցնում: Ամենախոշոր դատական գործընթացի դատավճիռը կայացվել է 2011 թ-ի հունիսի 7-ին: Ադրբեջանցի զինծառայողները ցմահ ազատազրկման են դատապարտվել ` սեփական դասակի 28 զինվորներին պարբերաբար բռնաբարելու եւ հրամանատարների սպանության մեղադրանքով:




























