Twitter-ի համահիմնադիր Ջեկ Դորսին հրաժարվել է միկրոբլոգի օպերատիվ կառավարման ծառայությունից` ավելի շատ ուշադրություն հատկացնելով բջջային Square վճարային իր սեփական ծրագրին: Այս մասին Դորսին հայտնել է սեփական բլոգում:
Ջեկ Դորսին, Բիզ Սթոունը եւ Էվան Ուիլյամսը 2006 թ-ին ստեղծել են Twitter միկրոբլոգը եւ այն կառավարել են մինչեւ 2010 թ-ը: 2010 թ-ին Սթոունը եւ Ուիլյամսը հրաժարվել են Twitter-ի օպերատիվ ծառայությունից եւ հեռացել են սեփական նախագծերը ստեղծելու համար` Twitter-ում պահելով ձեւական պաշտոնները: Այդ ժամանակ Դորսին մնացել է Twitter-ում, թեեւ 2010 թ-ին ընկերության գլխավոր պաշտոնում նշանակվել է Դիկ Կոստոլոն, որը ընկերություն է բերել պրոֆեսիոնալ թոփ-գործակալներ:
2008 թ-ին Ջեկ Դորսին Twitter-ին զուգահեռ սկսել է զբաղվել սեփական Square նախագծով, որը հնարավորություն է տալիս բջջային հեռախոսով վճարային գործարքներ կատարել: 2011 թ-ին Դորսին հայտարարել է, որ լքում է Twitter-ի ղեկավարի պաշտոնը` ավելի շատ ուշադրություն հատկացնելով Square-ին, սակայն մի քանի ամիս անց Դորսին հայտնել էր, որ Twitter-ի ղեկավարությունը իրեն խնդրել է Twitter վերադառնալ եւ զբաղեցնել օպերատիվ ծառայության, դիզայնի կամ ապրանքանիշի առաջխաղացման պաշտոններից մեկը:
Ինչպե նշում է «Գազետա.ru»-ն, 6 տարիների ընթացքում Twitter-ին այդպես էլ չի հաջողվել դուրս գալ շահույթային մակարդակ:





























