Նոր Զելանդիայում ոչ միայն վերանվանում են մայրքաղաքը «Հոբիթ» ֆիլմի պատվին, այլեւ ոսկյա նոր մետաղադրամներ կթողարկեն՝ այդ ստեղծագործության պերսոնաժների, այդ թվում Բիլբո Բեգինսի եւ Գենդալֆի պատկերներով: Նոր մետաղադրամները վաճառքի կհանվեն նոյեմբերի 1-ին, որոնցով կարելի է վճարել ապրանքներից ու ծառայություններից օգտվելիս:
Ամենաթանկարժեք մետաղադրամի կլինի 28,3 գրամ ոսկուց եւ կարժենա 3 հազար ամերիկյան դոլար: Միաժամանակ, մետաղադրամի անվանական արժեքը կկազմի միայն 10 նորզելանդական դոլար: Ամենաէժան մետաղադրամի անվանական արժքը կլինի 1 նորզելանդական դոլար, որը հնարավոր կլինի ձեռք բերել 29,9 դոլարով:
Դերասան Իեն Մակքելենը, ով կերպավորել է Գենդալֆին Հոբիթում» եւ «Մատանիների տիրակալը» եռագրությունում, հավանություն է տվել նման մետաղադրամների թողարկմանը, դա համերելով «կախարդական», գրում է «Pravda.ru»-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգթոնը կվերանվանվի «Հոբիթի» եռագրության առաջին մասի պրեմիերայի պատվին: Նոյեմբերի վերջից քաղաքը 3 շաբաթ կկրի The Middle of Middle-Earth անունը:
Այդ ընթացքում փոստային ծառայութունները եւ լրատվամիջոցները կկիրառեն քաղաքի նոր անունը: Քաղաքում տեղի կունենա փառատոն` նվիրված Տոլկինի աշխարհին, հայտնել է Վելինգթոնի քաղաքապետ Սելիա Ուել Բրաունը:
«Հոբիթ. Անսպասելի ճանապարհորդություն» վերնագրով առաջին մասի պրեմիերան Վելինգթոնում տեղի կունենա նոյեմբերի 28-ին: Երկրորդ ֆիլմի պրեմիերան, որը կոչվում է «Սմոգի անապատ», նախատեսված է 2013 թվականի դեկտեմբերին: Եռարության վերջին մասը կթողարկվի 2014 թվականի հուլիսին, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:
Հիշեցնենք, որ սկզբնապես ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը նախատեսել էր ֆիլմը նկարահանել 2 մասից, սակայն առաջին մասի նկարահանումների ավարտից հետո որոշել էր եռագրություն դարձնել:





























