Թուրքիայի հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմը խիստ քննադատության է ենթարկել թե iPhone 5 հեռախոսը, թե այն գնել ցանկացողներին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմը չինական Huawei ընկերության ստեղծման 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ  հայտարարել է, թե չի հասկանում ժողովրդի խենթությունը։

Նախարարը քննադատել է նրանց, ովքեր մեծ գումարներ են տալիս iPhone 5-ի համար։ «Ամենալավը օգատործենք, սակայն ամենալավն էլ արտադրենք։ Մեր հնարավորությունները թույլ են տալիս։ Մենք չենք նախանձում արտադրողին, սակայն մեր մոտ արտադրենք»,-ասել է թուրք նախարարը։

Նշենք, որ Թուրքիայում iPhone 5-ի ամենաէժան տարբերակը վաճառվելու է մոտ 1700 դոլար։