Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետաձգել է առաջիկա օրերին նախատեսված այցը Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet-ը։
Թուրքական պարբերականը, վկայակոչելով ռուսաստանյան աղբյուրները, նշում է, թե նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ խոսակցության ժամանակ է հետաձգման թեման ի հայտ եկել։
Նշվում է, թե Պուտինի պահանջով հոկտեմբերի 14-15-ը նախատեսված այցը հետաձգվել է մինչեւ նոյեմբեր։
Թուրքական կողմի պնդումներով՝ Պուտինի այցի ժամանակ օրակարգում է լինելու ռուս-թուրքական տնտեսական, մշակույթային հարաբերությունները եւ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ Էրդողանի կողմից Պուտինին առաջարկած տարբերակի քննարկումը։




























