Այսօր Երեւանի Ավան եւ Նոր-Նորք համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվեց կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի մանդատը թափուր էր մնացել, երբ հանրապետական Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել էր մանդատից` «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելուց եւ մայոր Վահե Ավետյանի մահվանից հետո:
Առաջադրումների ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 18-ին, ժամը 18-ին: Ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 2-ին:
Թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրելու է քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդու` Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը: Նախկինում առաջադրվելու մտադրություն հայտնած լրագրող Արտակ Եղիազարյանն ու քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը չեն առաջադրվել:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























