Նյարդաբան Էբեն Ալեքսանդրը, որը երկար ժամանակ դասավանդում էր Հարվարդում, չէր հավատում հետմահու կյանքին, սակայն ամեն ինչ փոխվել է, երբ 2008թ. նա կոմայի մեջ է հայտնվել: Բժշկի խոսքով` ամբողջ ընթացքում իր ուղեղը շարունակել է գործել, եւ ավելին, ուղեւորվել է առավել մեծ Տիեզերք, որտեղ մահը գիտակցական գոյության վերջը չէ, այլ անվերջանալի ճանապարհորդության մի հատված:
Ալեքսանդրը պատմել է, որ ճամփորդության սկզբում ճախրում էր ամպերի մեջ, իսկ քիչ անց նկատել է թափացիկ, պսպղացող էակների, որոնք թռչում էին եւ գծանման հետքեր թողնում երկնքում: Նրանք նաեւ հիասքանչ երգ հիշեցնող հնչյուններ էին արձակում:
Այդ գերագույն էակներից մեկը`երիտասարդ անծանոթ մի կին միացել է նրան եւ ուղեկցել դեպի խորհրդավոր տիեզերք: Նրանք զրուցել են լռելյայն, առանց խոսքի: Նա անգամ ներկայացրել է կնոջ խոսքերից մի հատված. «Դու սիրված ես, վախենում են քեզ կորցնել: Դու վախենալու բան չունես: Մենք քեզ այստեղ շատ բաներ ցույց կտանք, հետո կվերադառնաս հետ»: Հետո կինը բժշկին տարել է «անսահման ամայություն, որտեղ ակնակիր խավար էր, բայց զգացվում էր անսահմանությունը, միաժամանակ շատ հաճելի էր»: Այժմ, Ալեքսանդրը կարծում է, որ այդ ամայությունն Աստծո տունն էր, գրում է NEWSru.com-ը:
Տեսիլքից քիչ անց տղամարդն արթնացել է: Նա գիրք է գրել «Նյարդաբանի ճանապարհորդությունն անդրշիրիմյան աշխարհ» վերնագրով, որը լույս կտեսնի հոկտեմբեի վերջին:





























