Երեւանի կոնյակի գործարանի դիմաց գտնվող Պասկեւիչի բլրի վրա, հոկտեմբերի 14-ին, տեղի կունենա Հայ-ռուսական երիտասարդական էստաֆետի հանդիսավոր հանրահավաքը՝ նվիրված 1826-1828 թթ ռուս-պարսկական պատերազմում Էրիվան քաղաք-ամրոցի ազատագրմանը:
Հանրահավաքի կազմակերպիչներն են «Ռուսաստանի բարեկամներ» կազմակերպությունը, «Պատմական զուգահեռներ» հայկական երիտասարդական ակումբը եւ «Երիտասարդության ռուս-հայկական դաշինք» կազմակերպությունը: Ակցիայի ընթացքում մասնակիցները ծաղկեպսակներ կդնեն գեներալ Պասկեւիչի հուշարձանին:
Հանրահավաքին կմասնակցեն Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչներ:





























