Լեռնային Ղարաբաղը պետք է բանակցային գործընթացի սուբյեկտ դառնա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
Նրա խոսքով, թեեւ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի կազմում ԼՂՀ-ի ընդգրկվելու անհնարինության մասին, հենց Լեռնային Ղարաբաղը պետք է բնակցություններում հայտարարի այդ մասին՝ այդ բանակցություններում պաշտպանելով իր շահերը: Ջամալյանն անդրադարձել է նաեւ անվտանգության գտու վերաբերյալ Ղարաբաղի դիրքորոշմանը: Նրա խոսքով, անհրաժեշտ է հստակ հայտարարել Ադրբեջանի կազմում ԼՂՀ-ի ընդգրկվելու անհնարինության մասին ներկա սահմաններով:
«Մենք տարիներով խոսում ենք անվտանգության գոտու մասին: Դա այնքան էլ ամբողջական եւ ճիշտ պատկերացում չէ»,-ասել է նա, հիշեցնելով, որ նշված տարածքները ԼՂՀ Սահմանադրությամբ համարվում են նրա անբաժանելի մասը: «Եթե նույնիսկ դա համարվի բացառապես անվտանգության գոտի, նույնիսկ այդ դեպքում, անհասկանալի է, ինչու ղարաբաղյան կողմը պետք է անվտանգության գոտին հանձնի մի պետության, որտեղ հային պանողը հերոս է հռչակվում»,-ամփոփել է նա:




























