Գյումրիի «Ջրահարս» ռեստորանի երկու աշխատակիցների մոտ 60 տարեկան կանանց բերման են ենթարկել ոստիկանության Գյումրու բաժին: NEWS.am-ը տեղեկություններ է ստացել, որ նրանք բաժին են տարվել պոռնկությանը նպաստելու համար: Այսինքն, հյուրանոցի առանձասենյակներից մի քանիսը տրամադրել են մարմնավաճառներին պոռնկությամբ զբաղվելու համար, ինչի դիմաց ստացել են որոշակի գումար:

Ոստիկանությունից հայտնեցին, որ կանանց ստորագրությամբ բաց են թողել, իսկ Գյումրու բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են Շիրակի մարզային բաժին: