Հայաստանի Հանրապետություն բնական (մշակված կամ չմշակված) ալմաստներ ներկրելիս ներկայացվող փաստաթղթերի քանակը եւ թույլտվություն ստանալու ժամկետը կկրճատվի: Նման որոշում է ընդունել ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 10-ի նիստում:
Մասնավորապես` մաքսային մարմինները պարտավոր են երկու աշխատանքային օրվա ընթացքում թույլատրել ապրանքների ներմուծումը` ներկրողի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա:
Սահմանվել է, որ ալմաստ ներկրողը պետք է մաքային մարմնին ներկայացնի ընդամենը 4 փաստաթուղթ` դիմում, պայմանագրի պատճեն, Քիմբերլիի գործընթացի հավաստագիր եւ լիազոր մարմնի տրամադրած եզրակացությունը: Ընդ որում` փաստաթղթերը կարելի է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով:





























