2012թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի  մոտ կայացավ  արտահերթ խորհրդակցության` նվիրված  ՀՀ տարածքում ապօրինի որսի դեպքերի կանխարգելման աշխատանքների բարելավմանը եւ  ԲՀՊՏ-ների պահպանման ռեժիմի կատարելագործմանը: Համաձայն օրեր առաջ մամուլում կատարած իր հայտարարության, որում նախարարը պատրաստակամություն էր հայտնել առավել ակտիվացնելու համագործակցությունը նախարարության եւ հանրության, հանրությունը ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ, հանձնարարեց լրատվություն ապահովող պատասխանատուներին այդ մասին եւս մեկ անգամ իրազեկել  հանրությանը:

ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ապօրինի որսի հետ կապված  ՀՀ ոստիկանությունն  արդեն իսկ  հարուցել է քրեական գործ: Բնապահպանության նախարարը նույնպես ձեռնարկել է անհրաժեծտ գործողություններ. աշխատանքից ազատել է  «Խոսրովի անտառ» ՊԱ ՊՈԱԿ-ի տնօրենին, արգելոցի պահպանությունն իրականացնող մի շարք աշխատակիցներ նույնպես ազատվել են աշխատանքից, այլ աշխատակիցներ  ներկայացվել են  կարգապահական տույժերի:  Հանձնարարվել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին, որ մշակեն  կարգ`  Հ/Կ ներկայացուցիչներին ԲՀՊՏ-ների վերահսկողական աշխատանքներին մասնակից դարձնելու եւ ԲՀՊՏ-ների կառավարման խորհուրդներում Հ/Կ ներկայացուցիչների ներգրավումն ապահովելու նպատակով:

Նախարարի հրամանով ստեղծվել է նաեւ արագ արձագանքման աշխատանքային խումբ` ապօրինությունների կանխարգելման, ինչպես նաեւ  ԲՀՊՏ-ներում առանց նախազգուշացման, չպլանավորված   ստուգայցեր իրականացնելու նպատակով:

Միաժամանակ,  որպես լրացուցիչ տեղեկատվություն,  իրազեկվում է հանրությանը, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ից ստացել է Արարատի մարզի տարածքում ապօրինի որսի օբյեկտների տեղադիրքը ներկայացնող  քարտեզ (կցվում է), որը հաստատում է այն փաստը,  որ նապաստակի եւ բեզոարյան այծի որսի տեղադիրքերը  գտնվում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքից դուրս (ուղիղ գծով` նապաստակը` 658մ հեռավորության, բեզուարյան այծը` 315մ հեռավորությա վրա):

Բնապահպանության նախարարը հանձնարարել է առավել մեծացնել վերահսկողությունը  կենսառեսուրսների եւ ԲՀՊՏ-ի  պահպանման ուղղությամբ: