Թուրք հայտնի վերլուծաբան, մի քանի հեռուստաընկերությունների եւ Posta պարբերականի գլխավոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդն իր «Դավութօղլու. ա՞ստղ, թե՞ դժբախտություն» հրապարակման մեջ անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին։
NEWS.am-ը ներկայացնում է հատված Մեհմեդ Ալի Բիրանդի հրապարակումից։
«Թուրքիայում շարունակվում են քննարկվել Ահմեդ Դավութօղլուի շուրջ քննարկումները։ Ոչ միայն ըննդիմության, այլ նաեւ իշխող կուսակցության ներսում Դավութօղլուի վերաբերյալ լուրջ տարաձայնություններ կան։ Մի մասի համար Դավութօղլուն «Քիսինջերն» է, իսկ մի հատվածի համար՝ մինչ հիմա ամենավատ արտգործնախարարը։
Ըստ ընդդիմության եւ ընդդիմադիր մամուլի՝ Թուրքիան Դավութօղլուից ավելի վատ արտգործնախարար չի ունեցել։ «Զրո խնդիր» հարեւանների հետ սկզբունքով ճանապարհ դուրս եկավ եւ այժմ Թուրքիան բոլոր հարեւանների հետ վեճերի մեջ մտցրեց։ Դասախոս եղած ժամանակ գրած «Ռազմավարական խորություն» գիրքը օգտագործել ցանկացող Դավութօղլուն դարձավ Թուրքիան Միջին Արեւելքի ճահիճը մխրճող անձը։
Ոչ միայն ընդդիմության, այլ նաեւ Իշխող կուսակցության եւ իշխանություններին սատարող ուժերի ներսում լուրջ դժգոհություններ կան Դավութօղլուի վարած քաղաքականության վերաբերյալ։ Թե երկրի ներսում, թե՝ դրսում իջնող եւ վեր բարձրացող Դավութօղլուի հեղինակությունը երկար տեւեց։ Մերթ ընդ մերթ նրան անվանում էին նեոօսմանիզմի քաղաքականություն իրականացնող, «մեծ ռազմավարագետ», երբեմն էլ՝ զիգզագ քաղաքականություն իրականացնող։
Երբ, որ Արաբական գարունը վերածվեց ձմռան, տարածաշրջանում սկսվեց փոթորիկը, Դավութօղլուի հանդեպ հայացքները սկսեցին փոխվել։ Այժմ ինչը սխալ է գնում, դրա մեղավորը արդարացիորեն կամ անարդարացիորեբն տեսնում են Դավութօղլուին։ Իսկ ի՞նչ պատահեց, որ մեր ուսերին բարձրացվող Դավութօղլուին սկսեցին պատերով հարվածել։
«Զրո խնդիր» կարգախոսը հայտնվեց, երբ 2009-ի մայիսի 1-ին Դավութօղլուն դարձավ արտգործնախարար։ Հայաստանի հետ ստորագրվեցին արձանագրություններ։ Վաշինգտոնին կատաղեցնելու գնով աջակցեցինք Իրանի միջուկային խնդրին, պայքարեցինք Իրաքի տարածքային ամբողջականության ահմար, Պաղեստինի հարցում միջնորդություն արեցինք, Սիրիայի հարցում գրեթե համաձայնության էինք հասել։ Մի ժամանակ ահաբեկիչ համարվող «Համաս» եւ Հըզբոլլահ» շարժումների հետ սերտ շփումներ սկսվեցին։
Սակայն ցանկացած վերելքն ունի նաեւ անկում։ Անհրաժեշտ է շատ զգույշ լինել Մերձավոր Արեւելքի սայթաքուն հողի վրա խաղ անելու ժամանակ։ Դավութօղլուի ամենակարեւոր սխալը՝ Թուրքիայից դուրս տեղի ունեցող իրադարձություններին համարժեք շրջադարձեր չկատարելն ու կարգախոսը չփոխելն է։ «Զրո խնդիրը» հետո Մերձավոր Արեւելքի, հատկապես Սիրիա-Իրան-Իրաք-Իսրայել ճահճի մեջ խրվեց։
Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները չվավերացնելով՝ Թուրքիան ամենամեծ առիթը բաց թողեց։ Բաքուն խիստ արձագաքնեց։ Էրդողանն անձամբ գնաց Բաքու եւ նախապայմաններ առաջ քաշեց։ Սրանով կանգնեցվեց մի գործընթաց, որով Թուրքիան մի մեծ խնդրից կփրկվեր։ Կամ Բաքվին նախօրոք պետ էր համոզել, կամ արձանագրությունները չպետք է ստորագրվեին։ Արդյունքը մեծ հիասթափությունը եղավ»,-գրել է Մեհմեդ Ալի Բիրանդը։





























