Եվրամիությունը լուրջ անհանգստություն է հայտնել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանն ուղղված քաղաքական չափանիշների հարցում ոչ բավարար առաջընթացի հետ կապված: Այս մասին նշվում է ԵՄ ընդլայնման ռազմավարության մասին նոր զեկույցում:

Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվում Թուրքիայում խոսքի, հավաքների ազատության, նաեւ քրդական խնդրի քաղաքական լուծման որնումներում առաջընթացի բացակայության խնդիրներին: Որոշ դրույթներ վերաբերում են նաեւ հայ համայնքի իրավունքների ոտնահարմանը:

Փաստաթղթում նշվում է, որ ոչ մահմեդական համայնքները բախվում են մի շարք խնդիրների, այդ թվում կրոնական կրթության սահմանափակումների: Այսպես, օրինակ, Պոլսո հայոց պատրիարքի առաջարկին՝ հայոց լեզվի եւ հոգեւոր կրթության ֆակուլտետ բացել, արդեն հինգ տարի մնում է օդում կախված: Ինքնությունը հաստատող վկայականներում առկա է «կրոն» տողը, ինչը հանգեցնում է տեղի իշխանությունների կողմից խտրականության եւ ճնշումների: Թեեւ հայկական, հունական ու հրեական համայնքի՝ Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող երեխաներին թույլատրվում է դպրոց հաճախել, սակայն նրանց ատեստատներ չեն տալիս:

Զեկույցում ընդգծվում է, որՍտամբուլում Խոջալուի 20-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ ի հայտ են եկել ռասիստական, հակահայկական կարգխոսներ եւ փորձ է արվել երթ անցկացնել դեպի հայկական «Ակոս» թերթի խմբագրություն: Բացի այդ, Մալաթիայի տեղի իշխանությունների կողմից ոչնչացվել են հայկական գերեզմանոցի մի քանի կարեւոր շինություններ:

Նաեւ դպրոցական դասագրքերում դեռեւս պահպանվում է ազգային փոքրամասնությունների դեմ ուղղված հռետորությունը: