Հալեպի Ալ-Արքուբի շրջանում, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, «Սիրիայի ազատ բանակի» դիպուկահարի գնդակից հայ է զոհվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հալեպում Բերիո թեմի առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը: Նա նաեւ նշել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, զոհվածը Մինաս Սազյանն է: Ռեիսյանի ներկայացմամբ, քաղաքի այդ շրջանում գտնվում են բիզնես-կենտրոններ, ինչպես նաեւ հայկական հաստատություններ:
Նշենք, որ վերջին տվյալնրով, նա արդեն 35-րդ հայն է, ով զոհվել է Սիրիայում բախումների ընթացքում: Թեեւ կառավարական զորքերին հաջողվել է զինված ընդիմադիրներից ազատագրել քաղաքի մեծ մասը, այդոըհանդերձ քաղաքի շատ հատվածներում դեռ գործում են «Սիրիայի ազատ բանակի» դիպուկահարներ:





























