Առաջին մասնավոր տիեզերական բեռնատարը հաջողությամբ միակցվել է Միջազգայի  տիեզերակայանին ( ՄՏԿ): Կայանի անձնակազմը բռնել է սարքը հատուկ ձեռքեր-մանիպուլյատորներով, որոնց օգնությամբ բեռնատար նավը միակցվել է կայանին:

Տիեզերագնացները միակցված նավի դռները կբացեն միայն հաջորդ օրը: Մինչ այդ կապսուլայի օդը պետք է քննության ենթարկվի, հաղորդում է «Գազետա.ru»-ն:

Հիշեցնենք, որ Dragon-ը, որը նախատեսված է ԱՄՆ-ի կողմից ՄՏԿ սեփական բեռները տեղափոխելու համար, հաջողությամբ մեկնարկել է հոկտեմբերի 8-ի գիշերը:

Dragon-ի փարձնական թռիչքը կայացել է այս տարվա մայիսին: Մայիսի 31-ին բեռնատարը հաջողությամբ վերադարձել է երկիր: Dragon-ը ՄՏԿ է փոխադրել 453 տոննա բեռ, այդ թվում հագուստ, գիտական փորձարկումների համար նախատեսված սարքավորում եւ անգամ անձնակազմի համար պաղպաղակ: Բեռնակիր նավը տիեզերքում կմնա մոտ երեք շաբաթ: Դրանից հետո բեռնատարը կվերադառնա երկիր: