Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ն, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, առաջին անգամ աղոթք է կարդացել արաբերենով՝ Վատիկանի երկրորդ հավաքի 50-ամյակին նվիրված ելույթում:
«Պապն աղոթում է բոլոր արաբ հռետորների համար: Թող օրհնի ձեզ Աստված»,-արաբերենով ասել է Հռոմի Պապը, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով AFP-ն:
Ինչպես նշում է KM.RU-ն, Վատիկանի երկրորդ հավաքի բացման նախաձեռնողը եղել է Հռոմի Պողոս Հովհաննես XXIII Պապը, 1962 թվականին, որի ժամանակ ընդունվել են մի շարք կարեւոր կրոնական փաստաթղթեր:




























