Աշխարհի բնակչության բարեկեցության համընդհանուր ցուցանիշը 2011-2012 թթ ընթացքում կրճատվել է 5,2  տոկոսով (12,3 տրլն դոլար), հասնելով 223 տրլն դոլարի: Նվազումն արձանագրվել է տնտեսական խնդիրների ֆոնին, որն առավելապես անդրադարձել է եվրագոտու վրա, ասված է Global Wealth Report-ի զեկույցում: Առաջին անգամ այս ցուցանիշի նվազումը նկատվել է 2007-2008 թվականներին:

Եվրոպայում բնակչության բարեկեցությունը մեկ տարում կրճատվել է 10,9 տրլն դոլարով: Հյուսիսային Ամերիկայում գրանցվել է աճ 882 մլրդ դոլարով:

Credit Suisse-ի տվյալներով, բնակչության մեկ շնչին ընկնող հարստության առումով  համաշխարհային առաջատարներն են Շվեյցարիան (468,186 հազար դոլար), Ավստրալիան (354,986 հազար դոլար) եւ Նորվեգիան (325,989 հազար դոլար):