Լենինգրադի շրջանային ռազմական դատարանը դատավճիռ է կայացրել այսպես կոչվող «աղդամցիների» ավազակախմբի գործով, որին հետաքննությունը մեղադրում է հինգ սպանության մեջ: Այդ գործով անցնող չորս հոգի մեղավոր են ճանաչվել բանդիտիզմի եւ սպանության մեջ եւ դատապարտվել 21-24 տարվա ազտազրկման: Եւս մեկ մեղադրյալ արդարացվել է եւ ազատ արձակվել դատարանի դահլիճից:
Հիմնականում ադրբեջանցիներից կազմված հանցավոր խմբի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2009թ-ին: Հետաքննության տվյալներով, հանցագործությունների ետեւում կանգնած է եղել «ադրբեջանցի հեղինակություն» Մուրադ Մամեդովը: Պետերբուրգցի քննիչները հայտնաբերել են նաեւ հանցավոր խմբավորման մյուս անդամներին, ովքեր ծնունդով Ադրբեջանի Աղդամի շրջանից են եղել: Ինքը` Մամեդովը հասցրել է մեկնել հայրենիք: Ռուսաստանը պահանջել է նրա արտահանձնումը, սակայն Ադրբեջանի դատարններից մեկը մերժել է այդ պահանջը:





























