20-ամյա Կատերինա Միգլիորինին որոշել է վաճառել իր կուսությունը բարեգործական աճուրդում, իսկ ստացված միջոցներն ուղղել իր հայրենի Սանտա-Կատարինա նահանգում անտուն մարդկանց համար շենքեր կառուցելուն:

Ծրագրված միջոցառման յուրաքանչյուր քայլը կարձանագրվի Virgins Wanted («Փնտրվող կույսեր») ֆիլմում, հաղորդում է Orange News պորտալը:

Կատերինայի խոսքով, ինքն աճուրդը համարում է պարզապես բիզնես: «Ես հնարավորություն ունեմ մեկնել ճանապարհորդության, մասնակցել ֆիլմի նկարահանումներին եւ դրանից բոնուս ստանալ»,-հաղորդում է Folha թերթը:

Ուսանողուհու տրամաբանությամբ, կյանքում մեկ անգամ այդպես վարվելով, մարմնավաճառ չի դառնա, ինչպես օրինակ մի լավ լուսանկար անելով լուսանկարիչ չես դառնա:

Ֆիլմի ռեժիսորը պատրաստվում է արձանագրել Կատերինայի զգացմունքները առաջին սեռական փորձից առաջ ու հետո: Նկարահանումներին կմասնակցի նաեւ Ալեքսանդրո անունով կույս տղան, հաղորդում է NEWSru.com-ը: