ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Ստեփանակերտի օդանավակայանի բացման հետ կապված իր խոսքը:
Այս առնչությամբ, նա «Հայլուրի» հարցին, թե ադրբեջանական լրատվամիջոցները Ձեր անունից հակասական հայտարարություն էին տարածել Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ եւ արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը, Կասպրշիկն արձագանքել է. «Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իմ խոսքերը»։
Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական APA-ի, Կասպրշիկը իբր լրագրողներին ասել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը տեղակայված է Ադրբեջանի սուվերեն տարածքում: «Այդ հարցում շատ բան կախված է Ադրբեջանի պետության դիրքորոշումից: Ցանկացած դեպքում, առանց նախնական համաձայնության օդանավակայանի բացումը բոլորովին չի բարելավի բանակցային գործընթացի պայմանները»,-իբր, ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:





























