Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F-16» կործանիչները չորեքշաբթի ստիպել են Մոսկվայից Դամասկոս թռչող  սիրիական քաղաքացիական  «Аirbus А-320» ինքնաթիռին վայրէջք կատարել Անկարայի օդանավակայանում, հաղորդում է  թուրքական NTV հեռուստաընկերությունը:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե օդանավին հարկադրել են վայրէջք կատարել զենքի տեղափոխման կասկածանքով, եւ որ Թուրքիայի գործողությունները համապատասխանում են միջազգային իրավունքին, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան հետագայում եւս մտադիր է սիրիական քաղաքացիական օդանավերի ստուգումներ անցկացնել, որոնք կհատեն Թուրքիայի օդային տարածքը, եւ հիշեցրել է, որ նախկինում արգելված է եղել Թուրքիայի օդային սահմանի օգտագործումը` Սիրիա զենք տեղափոխելու համար:

Պաշտոնական Դամասկոսն առայժմ չի արձագանքել Անկարայի այդ քայլին: