Առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կամ կսատարի գործող նախագահի թեկնածությունը, կամ կառաջադրի Գագիկ Ծառուկյանին: Այդ մասին «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում նշել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը։

«Հարցին, թե Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի շուրջ ծավալված իրադարձություններից հետո ԲՀԿ-ն կգնա՞ նման քայլի, այսինքն` կսատարի՞ ՀՀԿ առաջնորդին, կամ` կվերադառնա՞ կոալիցիա, Գ. Պողոսյանը պատասխանել է, «ԲՀԿ-ն ժամանակին կոալիցիոն դաշնագիր է ստորագրել ՀՀԿ-ի հետ, ու այդ կետն այնտեղ կար: ԲՀԿ-ն, համենայնդեպս, այդ կետը չի վերանայել: Եթե նույնիսկ առաջադրեն իրենց թեկնածուին` դա շատ նորմալ կընկալվի: Աժ ընտրությունների ժամանակ ինչքա՞ն հետաքրքիր էր, որ կար ռեալ մրցակցություն: Մեր քաղաքական դաշտն այդ մրցակցության պակասը, անհրաժեշտությունը միշտ զգացել է: Պետք են այնպիսի թեկնածուներ, որ կարողանան հավասարի չափով մրցակցել միմյանց հետ: Ավելի հետաքրքիր կլինի, որ ԲՀԿ-ն առաջադրի իր թեկնածուին. դա կթեժացնի ընտրապայքարը»»,- մեջբերում է «168 ժամը»: