Երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել է Ավանում եւ Գյումրիում թափուր մնացած պատգամավորական տեղերի համար դեկտեմբերի 2-ին կայանալիք մեծամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրություններին մասնակցության հարցը։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը մեզ տեղեկացրեց, որ որոշվել է քննարկումները շարունակել, քանի որ դեռեւս վերջնական որոշում չկա։

Նա նշեց, որ քաղխորհրդի նիստի ժամանակ քննարկվել է նաեւ հերթական քառօրյայի, ինչպես նաեւ աշնանային նստաշրջանի ԱԺ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության կողմից ներկայացվելիք օրինագծերը, նախորդ քառօրյայի ժամանակ Վարդան Օսկանյանի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունն ու դրա շուրջ տեղի ունեցած գործընթացը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։