ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործին, հայտարարել է, թե ինքն այդ գործում տեսնում է քաղաքական էլեմենտ: «Ասել, որ սա միայն իրավական գործընթաց է, ես դրան, որպես մարդ եւ մասնագետ, անկեղծորեն չեմ հավատում»,- ասել է Կ. Անդրեասյանը:

«Նաեւ հավելել է. «Ազգային ժողովի կողմից պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելը, ճիշտ է, համարվում է իրավական գործընթացի մաս, բայց դա միշտ ունի քաղաքական էլեմենտ: Այսինքն` Աժ պատգամավորներին տրված է քաղաքական ազատություն` որոշելու իրենք արժանահավատ համարո՞ւմ են այդ իրավական հիմնավորումները, որոնք ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը, թե` ոչ: Մենք չենք կարող մեկնաբանել, որովհետեւ, եթե գործը լինում է նախաքննության կամ դատաքննության փուլում, եւ պատգամավորն իրավունք ունի անձեռնմխելիության վերաբերյալ ինչ-որ ձեւով դիրքորոշում հայտնել, Մարդու իրավունքների պաշտպանին կոնկրետ արգելված է միջամտել: Դրա համար, շատ դեպքերում, ցավոք, մենք զերծ ենք մնում այդ փուլում գործի ընթացքին միջամտելուց»»,- մեջբերում է «168 ժամը»: