Ամերիկյան գիտնականները հայտնաբերել է մարդուն հայտնի քարացած ամենահին ուղեղը: Գիտնականների խոսքով, այս ուղեղը չինական Յունյան նահանգում 500 միլիոն տարի առաջ ապրած հատվածոտանու է պատկանում:
Հնէաբանները ասում են, որ գտածոն քիչ է տարբերվում ժամանակակից միջատներից, փոխանցում է BBC ռուսական ծառայությունը:
Մասնագետների կարծիքով, այս բացահայտումը ապացուցում է այն, որ, բացահայտելով այս օրգանի հիմնական դիմագծերը, պարզ է դառնում, որ զարգացման գործընթացում այն աննշան փոփոխությունների է ենթարկվում:
Նշենք, որ 5 տարի առաջ Արեւմտյան Գերմանիայի տարածքում ուսումնասիրողները հայտնաբերել են հսկա 46 սմ-ով քարացած չանչի մնացորդներ: Այն ժամանակին պատկանել է «Jaekelopterus rhenaniae» ծովային կարիճին, որի մոտավոր երկարությունը հասել է 2,5 մետրի:





























