Կանայք առավել զգայուն են «վատ» նորությունների նկատմամբ: Նման հետեւության են հանգել Մոնրեալի համալսարանի ուսումնասիրողները:

Մարդիկ ամեն օր լսում են մեծ քանակությամբ վատ նորություններ: Գիտնականները որոշել են բացահայտել, թե որքան  են դրանք ազդում մարդու վրա: Ուսումնասիրության արդյունքում նրանք անսպասելի հետեւությունների են հանգել:

««Վատ» նորությունները սթրեսի պատճառ չեն դառնում, սակայն նվազեցնում են սթրեսակայունությունը, ընդ որում միայն կանանց մոտ», - պատմել է ուսումնասիրությունների հեղինակը, հաղորդում է «Ռոսիսկայա գազետան»:

Գիտնականները կինանցից  եւ տղամարդկանցից կազմված  60 կամավորների առաջարկել են կարդալ տարբեր աստիճանի էմոցիաներ առաջացնող սովորական եւ բացասական նորություններ:  Ընթերցանության ժամանակ մասնակիցների մոտ չափվել է թքի մեջ եղած կարտիզոլ հորմոնի մակարդակը, որի քանակությունը մեծանում է սթրեսային վիճակներում:  Փորձի ընթացքում բացահայտվել է, որ կանայք ավելի շատ են ուշադրություն դարձնում նորության մանրամասների վրա եււ ավելի լավ են այն հիշում, քան տղամարդիկ:

Ինչպես բացատրել են ուսումնասիրողները, վատ լուրերը  կամավորների մոտ ինքնին սթրեսի պատճառ չեն դարձել: Սակայն  կանայք առավել սուր են արձագանքել հետագա սթրեսային իրավիճակներին:

Գիտնականները ենթադրել են, որ այս տարբերությունը կարող էր առաջ գալ զարգացման գործընթացի ընթացքում: Ըստ նրանց առաջ քաշած տեսության, մարդկանց մահվան մասին լուրերը կանայք զուգորդում են սեփական ժառանգի մահվան հետ, ինչն առաջ է բերում  հորմոնալ մեխանիզմներ, որոնք օրգանիզմը «առաջ է մղում» ժառանգների պաշտպանության եւ նորերին ծնելու համար: