Հոկտեմբերի 11-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Նարինե Մարգարյանը, 2010 թ. ծնված Համլետ Բարլոյանը, 2005 թ. ծնված Անուշիկ Բարլոյանը եւ 2003 թ. ծնված Գոհար Բարլոյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են հոկտեմբերի 9-ին մի բնակարանում հյուրընկալության ժամանակ տորթ ուտելու հետեւանքով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:





























