«Անելիք բանկի» բաժնետերերի կազմում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ: Այդ մասին նշված է բանկի պաշտոնական կայքէջում: Բանկի կանոնադրական կապիտալում CreditBank s.a.l-ի մասնակցության չափը 51%-ից հասցվել է 89,95%, իսկ «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի մասնակցության չափը` 12,25 %-ից իջել է մինչեւ 10,05 %-ի: Բանկի մյուս 3 բաժնետերերը (Գալինա Վորոնինա, Ա. Ղազարյան, Ա. Առաքելյան) դուրս են մնացել բաժնետերերի կազմից:
Նշենք, որ CreditBank s.a.l-ը լիբանանյան բանկ է: Հայաստանյան շուկա է մտել 2009 թ. հուլիսին՝ ձեռք բերելով «Անելիք բանկի» բաժնետոմսերի 51%-ը:
«Անելիք բանկի» խորհրդի ներկայիս նախագահն է Լիբանանի խորհրդարանի անդամ Հակոբ Գասարճյանը:





























