Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 10-ին, ժամը 17.00-ին, ոստիկանություն է նեկայացել մի կին եւ հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «ԴՇԿ» գնդացրի ժապավեն` 7.62 մմ տրամաչափի 245 փամփուշտներով, ինքնաձիգի մետաղյա արկղի մեջ` 7.62 մմ տրամաչափի 250 փամփուշտ, «ԱԿ» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 163 փամփուշտ եւ 7 մմ տ/չ 46 սմ երկարության ինքնաշեն փող:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, որն իր հետ բերել էր ԼՂՀ Քաշաթաղի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























