Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել 54-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, օգտվելով ավտոմեքենայի դուռը բաց լինելու եւ բանալին շարժիչի գործարկման փականում գտնվելու հանգամանքից, փախցրել են շինարարական ընկերության շենքի մոտ կայանված  «ՎԱԶ-21043»  մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 12.00-ին, նշված ավտոմեքենան` սարքին վիճակում, հայտնաբերվել է դեպի «Շիրակ» օդանավակայան տանող` Գյումրի քաղաքի հարավ-արեւելյան շրջանցիկ ճանապարհին:

Նույն օրը, ժամը 19.00-ին, ոստիկանության   ծառայողները   Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 68 շենքի մոտից բերման են ենթարկել 20-ամյա Տիգրան Ա.-ին, ով բաժնում խոստովանել է, որ  ավտոմեքենան առեւանգել է ինքը` վարելու նպատակով:

Կատարվում է նախաքննություն: